Դասալքության համար հրամանատար է կալանավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է՝ ՀՀ ՊՆ-ում կան զորամասի հրամանատարներ, որոնք դասալքությամբ են զբաղված:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքացի Համլետ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զինվորական ծառայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ զորամասում եւ զբաղեցնելով 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնը, 2017թ նոյեմբերի 19-29-ը ներառյալ գտնվել է կարճաժամկետ արձակուրդում, սակայն արձակուրդը լրանալուն պես թեեւ պարտավոր էր վերադառնալ, նոյեմբերի 30-ին չի ներկայացել զորամաս:

Արդյունքում նախաքննական մարմինը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը եւ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` Դասալքություն: Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ` 3-6 տարի ժամկետով:




Լրահոս