Երևանի նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանը կունենա 4 նոր տեղակալներ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 29-ին կայանալիք ավագանու նիստում քաղաքապետը կներկայացնի փոխքաղաքապետեր նշանակելու վերաբերյալ որոշման նախագծերը։
Նախագծով առաջարկվում է քաղաքապետի տեղակալներ նշանակել Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին, Տիգրան Վիրաբյանին։
Իսկ ահա քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում կնշանակվի Երևան քաղաքի ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Երևանի քաղաքապետարանում կայանալու է ավագնու արտահերթ նիստ, որտեղ էլ վերջնականապես նշանակումները տեղի կունենան: