
Քիչ առաջ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համացանցի իր էջում կիսվել է մի տեսանյութով, որտեղ ասմունքում է Համո Սահյանի բանաստեղծություններից և կից գրել է. «Հավատում եմ, որ հեղափոխությունից հետո հայ գրականության, երաժշտության և ընդհանրապես արվեստի նոր գլուխգործոցներ կստեղծվեն՝ որպես ազգային գիտակցության նոր հենասյուներ:
Մեր կառավարությունն ամեն ինչ անելու է մշակույթը և արվեստը ժամանակակից Հայաստանի այցեքարտերից մեկը դարձնելու համար»: