«Ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 28-ին երեք դիմակավորված եւ զինված անձինք ավազակային հարձակում էին կազմակերպել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի Ձորաղբյուրում գտնվող տան վրա:
Հոկտեմբերի սկզբին Վրաստանում կալանավորվեց եւ Հայաստան տեղափոխվեց ավազակային հարձակման մեջ կասկածվող Գագիկ Ղեւոնդյանը, ով ՀՔԾ-ում ցուցմունք էր տվել, որ ավազակային հարձակումը ինքը չի կազմակերպել, եւ տվել էր այլ մարդու անուն:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արման Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակումը նախաձեռնել եւ կազմակերպել է ԱԺ նախկին պատգամավոր, հոկտեմբերի 6-ին ԱԺ մեկ այլ պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվող, իսկ այնուհետեւ կասկածելի հանգամանքներում ինքնասպանություն գործած Հարություն Ղարագյոզյանը, ով մեծ գումարներ է պարտք եղել Մկրտումյանին:
Հետաքրքիր զուգադիպությամբ Վրաստանում Գագիկ Ղեւոնդյանի կալանավորման եւ Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության ժամկետները համընկնում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում