
Նախկինում, ինչպես հայտնի է, այն անձինք, ովքեր ցանկություն ունեին նշանակվել քննիչ, սովորում էին Արդարադատության ակադեմիայում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեն նոր նախագիծ է մշակել, ըստ որի` այլեւս ուսուցման ծրագիր չեն անցնի Արդարադատության ակադեմիայում, այլ կնշանակվեն` գրավոր եւ բանավոր քննություն հանձնելով: Թե ինչու են որոշել այս նախագիծը բերել եւ հեշտացնել քննիչների ընդունելության կարգը, դժվար է ասել:
Ըստ ՔԿ-ի`քննիչների թվի պակասումը ազդում է կոմիտեի քննիչների ծանրաբեռնվածության, հետեւաբար նաեւ քրեական գործերի քննության արդյունավետության վրա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա 1-ին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նկատվել է քրեական գործերի քանակի աննախադեպ աճ։