Սկսնակ դատավորները ընդվզում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատավորի թեկնածուի հավակնորդները կռիվ են տալիս ՀՀ դատական դեպարտամենտի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` 2018 թվականի հոկտեմբերի 19-ին Ալետա Դանդղյանը դիմել է ՀՀ վարչական դատարան, որ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի 2018թ. Հոկտեմբերի 5-ի որոշումը ոչ իրավաչափ ճանաչի եւ 2018թ դատավորի թեկնածուի հավակնորդի որակավորման քննություններ հանձնելուն թույլատրի:

Դատելով իրավիճակից` Ալետա Դանդղյանը դիմել է ՀՀ դատական դեպարտամենտ, որպեսզի մասնակցի դատավոր դառնալու քննություններին, սակայն ՀՀ դատական դեպարտամենտում, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, նրան թույլ չեն տվել մասնակցել քննություներին, եւ հիմա վերջինս դատարանի միջոցով է ցանկանում վերականգնել իր իրավունքները:




Լրահոս