Երևանի տոնը` առանց փուչիկների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 21-ին նշվեց Երեւանի տոնը, սակայն այն էապես տարբերվում էր. չէին պահպանվել նախորդ տարիների ավանդույթները: Վերջին տարիներին Երեւանի տոնը նշվում էր Էրեբունի վարչական շրջանից, թանգարանի տարածքից: Ավելին` բոլոր վարչական շրջաններից ամենահետաքրքիր տեսքն ունենում էր հենց Էրեբունին: Սակայն այս անգամ Էրեբունի վարչական շրջանը ոչ մի կերպ ձեւավորված չի եղել, նույնիսկ մեկ փուչիկ չի եղել:

Սակայն այս իրավիճակի պատասխանատուն առաջին հերթին եղել է վարչական շրջանի աշխատակազմը: Ինչպես հայտնի է, այդ օրերին վարչական շրջանների ոչ բոլոր ղեկավարներն էին նշանակված, եւ հենց դա էլ վատ աշխատանքի պատճառ է եղել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` այդ օրերին թաղապետարանի աշխատանքները պարալիզացված են եղել, արդյունքում նման իրավիճակ է ստեղծվել:




Լրահոս