Հոկտեմբերի 26-ի երեկոյան և լույս 27-ին տեղացած ձյան և ծանրաքաշ
մեքենաների կուտակումների պատճառով Սպիտակի և Դիլիջանի ոլորանների
ավտոճանապարհները որոշ ժամանակ դժվարանցանելի են եղել:
Ճանապարհաշինարարների ձեռնարկած մաքրման աշխատանքների արդյունքում
ոլորաններում վերականգնվել է բնականոն երթևեկությունը:
Նշված ժամանակահատվածում ձյան տեղումներ են գրանցվել Շիրակի,
Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի
ավտոճանապարհներին, որտեղ ևս կատարվել են ձյան շերտի մաքրման, աղ ու ավազի
խառնուրդով մշակման աշխատանքներ:
Ցուրտ եղանակի պատճառով առաջացած մերկասառույցը հալեցնելու նպատակով
հոկտեմբերի 27-ի վաղ առավոտյան աղ ու ավազի խառնուրդով կրկնակի մշակվել են
Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները, Վայք-Սարավան,
Սիսիան-Գորիս, Սևան-Դիլիջան ճանապարհահատվածները, Սպիտակի ոլորանները։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն