Մակրոնը Պուտինի հետ քննարկել Է սիրիական հիմնախնդրի կարգավորումը Ստամբուլի գագաթնաժողովից առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 27-ի առավոտյան իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց Է ունեցել՝ սիրիական հիմնախնդրի կարգավորման շուրջը քառակողմ գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենա Ստամբուլում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այս մասին հաղորդել Է BFM TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի մի աղբյուր: Նրա խոսքով՝ զրույցի ընթացքում Մակրոնը, մասնավորապես, ընդգծել Է սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը: Մակրոնը նաեւ ցանկանում Է, որ գագաթնաժողովի մասնակիցները խոստանան թույլ չտալ քիմիական զենքի կիրառում, ինչպես նաեւ ապահովեն հրադադարի ռեժիմի երկարատեւ պահպանում՝ հումանիտար աղետից խուսափելու համար, նշել Է հեռուստաալիքը: Կրեմլի մամուլի ծառայությունն այս զրույցի մասին առայժմ չի հայտնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս