
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացրել կառավարության շենքում գրանցված միջադեպի վերաբերյալ: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ 1975թ. ծնված տղամարդը ձեռքի նռնակով փորձել է մուտք գործել կառավարության շենք՝ ինքնապայթեցման նպատակով, սակայն մուտքի դիմաց վնասազերծվել է կառավարության շենքում պահպանություն իրականացնող ԱԱԾ աշխատակիցների կողմից: Քաղաքացին բերման է ենթարկվել ԱԱԾ:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով: Հանգամանքները պարզվում են: