
ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանն անդրադարձել է այսօր Կառավարության շենքի նռնակով անձի ներխուժմանը: Նա գրել է. «ՀՀ կառավարության շենքն անվտանգ է, միջադեպն ուղղված չի եղել վարչապետի դեմ, որևէ մեկին վտանգ չի սպառնացել և շնորհակալ եմ անվտանգության աշխատողներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար»:
Հիշեցնենք, որ 1975թ. ծնված տղամարդը ձեռքի նռնակով փորձել է մուտք գործել կառավարության շենք՝ ինքնապայթեցման նպատակով, սակայն մուտքի դիմաց վնասազերծվել է կառավարության շենքում պահպանություն իրականացնող ԱԱԾ աշխատակիցների կողմից: Քաղաքացին բերման է ենթարկվել ԱԱԾ: