
Հոկտեմբերի 28-ին, ժամը 20:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:11-ին, մարվել՝ 05:57-ին:
Այրվել են մոտ 2000 հակ և 2 տոննա կուտակած անասնակեր, ծխախեղդ են եղել 100 հավ և 20 սագ:
Հրդեհաշիջմանը մասնակցել են Պառավաքարի հատուկ օբյեկտների պահպանության խմբից 25 փրկարար ծառայող՝ օղակի հրամանատարի գլխավորությամբ: