
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին Բերձոր քաղաքում
մասնակցել է Երեւանի պետական համալսարանի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող
ծառատունկին:
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Բերձորում նման միջոցառումների անցկացումը դարձել է
ավանդական, ինչն իր յուրահատուկ ներդրումն ունի քաղաքի շենացման ու բարեկարգման գործում: