Զավեշտալի դեպք Երևանում. Արդարադատության նախարարության ներքին աուդիտի բաժնի պետի ոսկյա զարդերը տարել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Դավիթաեն վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Տիգրան Փանոսյանի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ. Փանոսյանը ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել է, որ իր սեփական ոսկյա զարդերը վաճառելու մասին List.am կայքում հայտարարություն է տեղադրել, ինչից հետո Կարեն անվամբ ներկայացած անձը զանգահարել է իրեն և զրույցի ընթացքում եկել են փոխհամաձայնության, որից հետո Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 25/5 հասցեի մոտ Կարենի պահանջով ոսկյա զարդերը փոխանցել է Յանդեքս տաքսի ծառայության վարորդին:

Վերիջնս էլ իր հերթին ոսկյա զարդերը փոխանցել է անհայտ անձի, վերջինս էլ գումարը քիչ հետո վճարելու պատրվակով խաբեությամբ վերցել է ոսկյա զարդերը և հեռացել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ Կարենի անձը պարզելու, նրան և ոսկյա զարդերը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություներով՝ ոստիկանները պարզել են, որ տաքսու վարորդը Երևանի բնակիչ, 43-ամյա Գևորգ Բադալյանն է, իսկ Տ. Փանոսյանը աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ:




Լրահոս