Բակո Սահակյանն ընդունել է Ֆելիքս Ցոլակյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս
Ցոլակյանին:

Նախագահ Սահակյանը շնորհավորել է Ֆելիքս Ցոլակյանին պատասխանատու պաշտոնում
նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների
պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, քննարկվել են հայկական երկու
հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք
հարցեր:




Լրահոս