«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է հրաժարվել Մադրիդի «Ռեալը» գլխավորելուց: Այս մասին տեղեկացնում է Calciomercato-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը, իտալացին մտադիր է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա: Կոնտեն դեռևս համաձայնության չի եկել «սերուցքայինների» հետ: Մարզիչը սպասում է, թե երբ կհեռացվի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն:«Կարմիր սատանաներից» առաջարկ ստանալու դեպքում Կոնտեն պատրաստ է անմիջապես ընդունել այն:
Այսօր ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ «Ռեալի» ղեկավարությունը երեկոյան ժողով կանցկացնի, որի ընթացքում վերջնականապես կորոշվի Լոպետեգիի պաշտոնանկության և այդ պաշտոնում Անտոնիո Կոնտեի նշանակման հարցը: