
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը սպասվող խորհրդարանական ընտրություններում կգլխավորի Գագիկ Ծառուկյանը:
Այսօր «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այս մասին հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Ես եմ գլխավորելու ցուցակը: Ցուցակն էլ կազմում ենք: Դեռ մտածում եմ՝ ոնց կազմենք, որ փոփոխություններ լինի: Փոփոխություններ կլինեն, կտեսնենք»,- ասաց Ծառուկյանը:
Մանրամասները` տեսանյութում: