Կիևի հայ համայնքի ակտիվիստները Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնական այգիներից մեկում, որտեղ հայկական խաչքար է կանգնեցված՝ սակուրաներ են տնկել՝ ի հիշատակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծառերի տնկմանը մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի մշակույթի նախարարության կրոնների և ազգությունների վարչության պետ Անդրեյ Յուրաշը, Ուկրաինայի հայերի միության, ինչպես նաև Կիևի հայ համայնքի և երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներ և Կիևի հայ սփյուռքի ակտիվիստներ: