Լա՞վ չէին համոզել. ինչու ՀՅԴ-ն տապալեց Ընտրական օրենսգրքի ընդունումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ-ական պատգամավորներ Անդրանիկ Կարապետյանը եւ Ռոմիկ Մանուկյանը չմասնակցեցին Ընտրական օրենսգրքի քվեարկությանը: Այսինքն` ստացվում է, որ ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի տապալման գործում ինչ-որ չափով կա նաեւ «Դաշնակցության» մեղավորությունը: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի  մասին խոսել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կուրեղյանի հետ:

Տիկի՛ն Կյուրեղյան, ընտրական օրենսգրքի լրացումների եւ փոփոխությունների մասին նախագիծը ընդամենը մեկ ձայնի պատճառով կրկին տապալվեց: «Դաշնակցությունից» երկու պատգամավոր ներկա չէին քվեարկությանը: Ո՞րն էր խնդիրը:

-Մարդիկ են, որոնք կարող են ունենալ անձնական խնդիրներ: Մի բացական Ռոմիկ Մանուկյանն էր, ով անցած անգամ մասնակցել է եւ կողմ է քվեարկել այդ օրինագծին: Մենք կողմ քվեարկել ենք, որոշում ունեինք կողմ քվեարկել, էնպես որ..: Խնդիրը այն էր, որ պետք չէր այսպես ափալ-թափալ բերել, հստակ ներկայացնել օրենսգիրքը, հստակ գնալ քննարկումների եւ շատ պատգամավորների համոզել, որ այդ օրենսգիրքը ավելի լավն է, քան մյուսը, ամենալավն է, եւ ըստ այդմ` դնել քվեարկության:

Ամբողջական հարցազրույցը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։




Լրահոս