Ներկուսակցական բախումնե՞ր են սպասվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանում երկրորդ անգամ տապալվեց ՀՀ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը: Իսկ սա նշանակում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել հին օրենսգրքով, որը ենթադրում է նաեւ ռեյտինգային ընտրակարգ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ռեյտինգային ընտրակարգը կարող է ներկուսակցական բախումների պատճառ դառնալ, ինչպես եղավ 2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ նույն կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածուներն ու նրանց կողմնակիցները պարբերաբար բախվում էին:

Չի բացառվում, որ միջադեպեր լինեն նաեւ ՔՊ-ում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի դեպքում: Գաղտնիք չէ, որ այնտեղ շատերին հասարակությունը դեմքով չի ճանաչում, ուստի երիտասարդները հանուն քվե ստանալու կփորձեն դիմել տարատեսակ արկածախնդրությունների: Թեեւ պարզ է, որ մարդիկ հիմնականում այդ դաշինքին իրենց քվեն տալու են վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խաթեր»` ընտրելով նրան:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս