Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ներսում, կարծես թե, ընդդիմություն է ձեւավորված, ովքեր իրենց անհամաձայնությունն են հայտնում այս կամ այն հարցերի շուրջ: Դա արտահայտվեց նաեւ երեկ, երբ Երեւանի ավագանու արտահերթ նիստին, որի ժամանակ ընտրվեցին քաղաքապետի տեղակալներ, մոտ 10 հոգի բացակայում էր հենց «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամներից:
Եվ եթե նախկինում մեծամասնության ավագանու անդամները պարզապես քվեարկում էին` մեկը մյուսին հետեւելով, ապա այժմ հենց իշխանության ներսում, կարծես թե, ընդդիմություն է ձեւավորվել, ովքեր արտահայտում են իրենց բողոքը: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դաշինքի ներսում ոչ միանշանակ մոտեցում է եղել քաղաքապետի տեղակալների թեկնածուների հարցում, եւ նրանք իրենց վերաբերմունքն արտահայտեցին ուղղակի բոյկոտելով ավագանու նիստը: