ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ԱԺ-ի այգում

Արդեն քանի օր է` ԱԺ-ի դարպասները նաեւ շարքային քաղաքացիների համար են բաց: Եվ, փաստորեն, նրանք առիթը բաց չեն թողնում իրենց բողոքի խոսքն ուղղելու օրենսդիրներին: Օրինակ` երեկ մի խումբ ակտիվիստներ «Լուծարվե՛ք», «Չճանաչեցիք զիմաստություն եւ զխրատ, դե ճանաչեք զբանը հանճարոյ ազգի» պաստառներով իրենց բողոքն էին արտահայտում:

 

 

ՀԱՐՑ. Եթե հսկիչ գնում է իրականացվել, այնուհետեւ գնված ապրանքները վերադարձվել են, ապա նման դեպքերում ի՞նչ է արվում: Ի՞նչ ձեւակերպումներ է անհրաժեշտ անել ՀԴՄ-ով:

Սաթենիկ Հովհաննիսյան (48 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ Կառավարության 2004 թվականի N 1325-Ն որոշման 20.1 կետի` ՀԴՄ-ի գնման չեկի (կտրոնի) հիման վրա երկու օրինակից կազմվում է վաճառված ապրանքի հետընդունման ակտ` համաձայն N 7 ձեւի: Կազմակերպության պատասխանատու անձն ընդունում է վերադարձման ենթակա ապրանքը (ապրանքները), վերադարձնում է ստացված գումարը, ՀԴՄ-ի միջոցով տպում է վերադարձի չեկ (կտրոն): Այն դեպքում, երբ վաճառված ապրանքները հետ են ընդունվում oրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումից հետո, լրացվում է վաճառված ապրանքների հետընդունման ակտը, իսկ վերադարձի չեկ (կտրոն) չի տպվում:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքով սահմանված ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը առեւտրական գործարքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս դրամական հաշվարկներն իրականացնում են ՀԴՄ-ի եւ միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող ժապավենների միջոցով:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրն ի՞նչ է իրենից ենթադրում: Ո՞րն է դա:

Լուսինե Մարկոսյան (49 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մարկոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ) կազմվում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից անձին հաշմանդամ ճանաչելու նույն օրը:
Վերականգնողական անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների ծավալները, տեսակները եւ ժամկետները, սոցիալական oգնության տեսակները, աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ինչպես նաեւ գործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների եւ ծառայությունների տեսակները:
Միաժամանակ հայտնում ենք, որ վերականգնողական անհատական ծրագիրն ունի երաշխավորական բնույթ: Հաշմանդամն իրավունք ունի հրաժարվելու վերականգնողական անհատական ծրագրով նախատեuված վերականգնողական միջոցառման տեuակից, ձեւից եւ ծավալից, ինչպեu նաեւ ամբողջ ծրագրի իրականացումից:

Կենսաթոշակային համակարգիիրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ բոլոր հաշմանդամներն ունեն անվճար բուժման արտոնություն: Բոլոր հաշմանդամները, իրենց վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, ունեն անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագա ստանալու արտոնություն: 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխաներն ունեն անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները` 50 տոկոս զեղչով դեղորայք ստանալու արտոնություն: 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներն ունեն քաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթեւեկելու արտոնություն:




Լրահոս