Վեոլիա Ջուրը դատապարտում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեոլիա ջուր ՓԲԸ-ն այսօր կեսօրին տարածել է պաշտոնական հաղորդագրություն՝ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վերագործարկման մասին: Առավոտյան ժամը 8.00-ից Վանաձորի եւ հարակից 13 գյուղերի ջրամատակարարումն իրականացվում է համաձայն գրաֆիկի:

Ցավոք, որոշ անձինք անհասկանալի նպատակներով տարածում են լուրեր՝ հեռախոսազանգերի ու սոցիալական ցանցերի միջոցով այն մասին, որ Վանաձորում եւս 4 օր ջուր չի լինելու:

Վեոլիա ջուր ՓԲԸ-ն վճռականորեն դատապարտում է նման արարքները, որոնք, անկախ դրդապատճառներից, փաստացի միտված են վարկաբեկելու ընկերությանը, եւ խնդրում է սպառողներին՝ իրենց հուզող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել Օպերատոր կազմակերպությանը: Հեռ.՝ 1-85, 011.300-185, 0800 00 185 (անվճար), էլ.փոստ՝ [email protected]:




Լրահոս