ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում Է ստորագրել հրամանագիր, որը կչեղարկի միգրանտների երեխաների համար ծննդյան փաստով ամերիկյան քաղաքացիություն ստանալու իրավունքը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 30-ին հայտնել Է Axios հրատարակությունը: «Մենք աշխարհում միակ երկիրն ենք, ուր մարդը ժամանում Է, երեխա ունենում, եւ այդ երեխան ինքնաբերաբար դառնում Է քաղաքացի՝ համապատասխան բոլոր արտոնություններով»,- հայտարարել Է Թրամփը հարցազրույցում, որն ավելի ուշ լրիվ կթողարկվի HBO ալիքով: «Դա ծիծաղելի Է, պարզապես ծիծաղելի: Եվ պետք Է դադարեցվի»:
Այն հարցին, թե ինքը հասկանում Է արդյոք, թե ինչ հակազդեցության կբախվի այդ նախաձեռնությունը, Թրամփը հայտարարել Է. «Ինձ միշտ ասել են, որ դրա համար անհրաժեշտ կլինի ուղղումներ մտցնել Սահմանադրության մեջ: Եվ գիտե՞ք ինչ: Անհրաժեշտ չԷ»: Թրամփի խոսքով՝ դրա համար բավական կլինի նախագահի հրամանագիրը: Նա պարզաբանել Է, որ արդեն իր նախաձեռնությունը քննարկել Է խորհրդականների հետ: «Այն (հրամանագիրը) մշակման մեջ Է: Դա (ծննդյան իրավունքով քաղաքացիության չեղարկումը) տեղի կունենա»,- հայտարարել Է Թրամփը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: