Վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվեց. միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվել է և միակ թեկնածուն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից: Թեկնածուների առաջադրման ժամկետը լրացել է հոկտեմբերի 30-ին` 18:00-ին:

Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել են ԱԺ «Ելք», «Ծառուկյան» խմբակցություններն ու ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները:

Վարչապետի ընտրության ԱԺ նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, ժամը 12:00-ին:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու գործընթացը սկսելու համար հոկտեմբերի 16-ին հրաժարական ներկայացրեց: Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում քննարկվեց առաջին փուլով վարչապետ ընտրելու մասին հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր, ում խորհրդարանը չընտրեց վարչապետի պաշտոնում: Վարչապետի ընտրության ևս մեկ փուլ տեղի կունենա առաջին փուլի քվեարկությունից հետո 7 օր հետո: Եթե երկրորդ փուլով էլ վարչապետ չի ընտրվում, խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով, և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:




Լրահոս