
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ բացահայտվել է Իսպանիայից Հայաստան թմրանյութ ներկրող հանցավոր խումբ՝ «23-ամյա Իշխան Դավթյանի և 35-ամյա Արմեն Աղաջանյանի ներգրավմամբ»։
Մեր տեղեկություններով, նշված երկու անձինք ՀՀԿ-ական Գազի Հովոյի որդիների ընկերներն են, ՀՀԿ-ի ընտրական տասովշչիկները, որոնք խորհրդարանական ընտրությունների ժամանակ աշխատել են Արայիկ Գրիգորյանի ու ՀՀԿ-ի համար։
Ավելին, Արմեն Աղաջանյանն Արտաշատ քաղաքի մարզադաշտի տնօրենն է, որն այդ պաշտոնին է նշանակվել նոր քաղաքապետ Կարեն Բենիամինյանի կողմից։ Վերջինս, հիշեցնենք, Հովհաննես Ղազարյանի դրածոն է։ Իսկ Իշխան Դավթյանի մայրն Արտաշատի թիվ 5 դպրոցի տնօրենն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: