Դատական հարուստը. որքան ունեցվածք ունի դատական դեպարտամենտի ղեկավարը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը բավականին ապահովված է: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` դրամական միջոցները կազմում են 25 մլն դրամ, 98 հազար դոլար եւ 4300 եվրո: Բացի այս, Փոլադյանն ունի 4 հողամաս, 3 հատ բնակարան եւ nissan Sentra 2.0 մակնիշի մեքենա: Ոչ պակաս ունեցվածքի տեր է նաեւ նրա կինը`Նաիրա Սարգսյանը, ում դրամական միջոցները կազմում են 21.5 մլն դրամ, 42 հազար դոլար, 3800 եվրո: Փոլադյանի կինը անցած տարում գնել է բնակարան` 16 մլն 320 հազար դրամով:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս