Ստեփանավանում այժմ հասանելի է Beeline-ի` մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է Ստեփանավան քաղաքում ֆիքսված ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների ավարտի մասին: Նոր VDSL ցանցին անցնելու շնորհիվ` այս քաղաքի բնակիչներին հասանելի դարձավ 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ:Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս Ստեփանավանի բնակիչներին մատուցել 20 անգամ ավելի բարձր արագությամբֆիքսվածինտերնետ, քան նախկինում:

«Ինտերնետի նոր տեխնոլոգիան, որը հասանելի է դարձել Ստեփանավանում, գերազանցում է նախկինում գործող ADSL տեխնոլոգիանև ապահովում մի քանի անգամ բարձր արագություն. փաստացի այն հասնում է օպտիկական ինտերնետի արագությանը: Ամբողջ ցանցը կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխի կիրառմամբ: Բաժանորդը պետք է միայն միացնի հեռախոսային գիծը մոդեմինև վայելի գերարագ ինտերնետի հնարավորությունները: Beeline-ը կշարունակի ենթակառուցվածքի արդիականացումը` դարձնելով մեր բաժանորդների կյանքը էլ ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Շնորհավորելով քաղաքում Beeline-իամենահավատարիմ հաճախորդին, Անդրեյ Պյատախինը նրան նվիրեց NeoMax+ ծառայությունների փաթեթի 1 տարի անվճար բաժանորդագրություն՝ մինչև 100 Մբիթ/վրկ գերարագ ֆիքսվածինտերնետ ծառայությամբ և 4G բջջային ցանցով:

Beelineինտերնետին միանալու համար կարելի է, մասնավորապես, բաժանորդագրվել NeoMax ծառայությունների փաթեթներին, որոնք հնարավորություն են տալիս ամսական սկսած 5990 դրամի դիմաց ստանալ անսահմանափակ զանգերի հնարավորություն Beeline բջջային ցանցի ներսում, մինչև 50 րոպե խոսելաժամանակ այլ ՀՀ օպերատորների բջջային ցանցերում, մինչև 6 ԳԲ գերարագ բջջային ինտերնետ4G ցանցում, 150 SMS հաղորդագրություն, իսկ այժմ նաև ֆիքսված ինտերնետ մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ:NeoMax+ ծառայությունների փաթեթի օգտագործման առաջին ամիսն անվճար է:




Լրահոս