
Ինչպես հայտնի է, դատավորն ունի կառավարության սահմանած պայմաններով եւ չափով առողջության եւ դժբախտ պատահարներից պետական միջոցների հաշվին ապահովագրության իրավունք: Միաժամանակ, դատավորն օգտվում է նաեւ հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից:
«ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատավորի պաշտոնավարման ընթացքում դժբախտ պատահարի հետեւանքով հաշմանդամ ճանաչվելու դեպքում դատավորին կվճարվի ապահովագրական միանվագ գումար` առաջին խմբի հաշմանդամին` 1 մլն դրամ, երկրորդ խմբի հաշմանդամին` 800 հազար դրամ, երրորդ խմբի հաշմանդամին` 600 հազար դրամ: Ի դեպ, ապահովագրական գումարի վճարումը դատավորին պետք է ապահովի դատական դեպարտամենտը կամ ՍԴ աշխատակազմը: