Նռնակով կառավարության շենք մուտք գործելու փորձ ձեռնարկած տղամարդը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նռնակով կառավարության շենք մուտք գործելու փորձ ձեռնարկած 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է: Այս մասին հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):




Լրահոս