Երեկ Հայաստան է ժամանել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն: Նա այսօր Երեւանում մասնակցելու է «Նոր Հայաստանի Սահմանադրությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին, որը տեղի կունենա Սահմանադրական դատարանում:
Այսօր տեղի ունենալիք համաժողովից հետո Բուքիքիոն հանդիպումներ կունենա նաեւ քաղաքական ուժերի հետ: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀԿ-ականները շատ լուրջ են տրամադրված եւ նպատակ ունեն հակադարձումներ ներկայացնել օրեր առաջ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանի, երեկ էլ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեսակետներին: Եվ ամեն պարագայում ՀՀԿ-ի փաստարկները նույնն են լինելու. այսպիսի փոփոխություններ հապճեպ չեն բերում, հավասար հնարավորություններ չեն թողել, կոնսենսուս չկա եւ այլն:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։