«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ Հայաստանում շարունակում է նվազել բնակչության թվաքանակը, սակայն միաժամանակ նկատելի է՝ թավշյա հեղափոխությունից հետո կտրուկ նվազել են արտագաղթի ծավալները: Ըստ վիճակագրական կոմիտեի` 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին արտագաղթել էր 75 հազար 15 ՀՀ քաղաքացի, ապա այս տարի՝ 42 հազար 182 քաղաքացի:
Ինչ վերաբերում է մշտական բնակչության քանակին, ապա այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 2 մլն 969 հազար 200 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 979 հազար 600 էր: Այսինքն` մեկ տարվա կտրվածքով բնակչության թվաքանակը պակասել է 10 հազար 400-ով:
Միաժամանակ ուշագրավ է, որ թավշյա հեղափոխությանը հաջորդած կես տարվա ընթացքում մշտական բնակչությունը պակասել է 700-ով. 2018թ. ապրիլի 1-ին այդ թիվը 2 մլն 969 հազար 900 էր, հոկտեմբերի 1-ին՝ 2 մլն 969 հազար 200: Բայց դե, անկախ այս ամենից, ժողովրդագրական խնդիրները շարունակում են մնալ ՀՀ հիմնական մարտահրավերներից մեկը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: