Նորմալ է, որ Բարսելոնան նոր հարձակվող է փնտրում. ես արդեն 31 տարեկան եմ. Սուարես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է այն շշուկները, որոնց համաձայն ակումբը նոր հարձակվող է փնտրում, ով կկարողանա փոխարինել իրեն:

«Նորմալ է, որ «Բարսելոնան» նոր կենտրոնական հարձակվող է փնտրում. ես արդեն 31 տարեկան եմ:

Ես պրոֆեսիոնալ եմ և գիտեմ, որ պետք է քննադատությունն ընդունեմ ու լինեմ ինքնաքննադատ, երբ գտնվում եմ վատ մարզավիճակում:

Իսպանիայի Սուպերգավաթի` «Սևիլիայի» հետ անցկացրած խաղից հետո ինձ ասացին, որ ես գեր եմ: Այդ խաղը կայացել էր շաբաթ, իսկ ես սկսել էի մարզվել միայն երեքշաբթի` խաղից մի քանի օր առաջ:

Ակնհայտ է, որ ֆուտբոլիստը կլինի դանդաղ ու փոքր-ինչ գիրացած, երբ վերադառնում է աշխարհի առաջնությունից հետո ունեցած 1-ամսյա արձակուրդից հետո: Բայց դրանից հետո աստիճանաբար մարզավիճակ ես հավաքում»,- Սուարեսի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:




Լրահոս