Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի կողմից ՍԴ աշխատակազմի դեմ դատական հայց ներկայացնելու գործը հետաքրքիր ընթացք է ստանում: Բանն այն է, որ գործով երրորդ անձ է ներգրավվել` ի դեմս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության: Հիշեցնենք, որ ՍԴ-ն սխալ է հաշվարկել տիկին Գյուլումյանի աշխատավարձը` արդյունքում վճարելով մոտ 840 հազար դրամ պակաս:
Ընդ որում, այս խնդիրը նոր չէ, այլ դեռ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակներից: Ավելին` խնդիրը լուծում չի ստացել նաեւ Հրայր Թովմասյանի` ՍԴ նախագահ եղած ժամանակ եւս, ու հիմա հարցը հասել է դատարան: