«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 2-ին ժամը 10։00-20:00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Երևանյան խճուղու, Նարեկացի, Միկոյան, Անդրանիկի փողոցների և նրբանցքների, Արսենյան 9 համարի և Գետափ գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: