Վրաստանը կշարունակի ռազմական տեխնիկա գնել ԱՄՆ-ից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության պաշտպանության նախարար Լեւան Իզորիան՝ ելույթ ունենալով պաշտպանության եւ անվտանգության հարցերին նվիրված Բաթումի միջազգային խորհրդաժողովում:
«Վրաստանին Javelin հակատանկային համակարգերի հանձնումը շատ կարեւոր իրադարձություն Է: Անձնական զրույցի ընթացքում պարոն Մեթիսն (ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը) ինձ ասաց, որ նման որոշումներն ընդունվում են միայն այն երկրների նկատմամբ, որոնք առանձնահատուկ վստահություն են վայելում:
Ելնելով դրանից՝ մենք կշարունակենք ԱՄՆ-ից ձեռք բերել այլ տեսակի սպառազինություն»,-հայտարարել Է Իզորիան, որի ելույթը հեռարձակել են վրացական հեռուստաընկերությունները: Նախարարի խոսքով. «Վրաստանն իր կողմից ամեն ինչ կանի, որպեզի պաշտպանի այդ համակարգերի անվտանգությունը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: