ՖՈՏՈ. Նախադեպ անկախ Հայաստանի պատմության ընթացքում. ինչ կատարվեց այսօր Ազգային ժողովում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ  Ազգային ժողովն արձակվեց սահմանված ժամկետից շուտ: Խորհրդարանն այսօր երկրորդ փուլով կրկին Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես և նախատեսում էր. այսպիսով, Սահմանադրության համաձայն՝ իրավունքի ուժող Վեցերորդ գումարման Ազգային ժողովն արձակվելու է:

Վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստում «Ելք» խմբակցության կողմից վարչապետի  թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չստացավ ընտրվելու համար բավարար ձայներ: Նրա թեկնածությանը կողմ և դեմ չքվեարկեց ոչ մի պատգամավոր, ձեռնպահ քվեարկեց 13 պատգամավոր:

Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ էր 53 կողմ ձայն:




Լրահոս