Fithacker.ru-ն գրում է, որ ձուն օրգանիզմին անհրաժեշտ սնուցում է ապահովում։ Ձուն խոլեստերին չի պարունակում։
Հարկավոր է սպիտակուցն օգտագործել առանց աղի կամ դրա նվազագույն օգտագործմամբ։
Ձվի սպիտակուցը բավական մեծ քանակով B խմբի վիտամիններ է պարունակում, որոնք կարևոր են օրգանիզմի առողջության համար։ Դրանք հարկավոր են մթերքն էներգիայի վերածելու համար։ Սա նշանակում է, որ ձվի սպիտակուցի օգտագործումը կօգնի կատարել ֆիզիկական և մտավոր առաջադրանքները՝ օրգանիզմն ապահովելով էներգիայով։ Վիտամին B-ն անհրաժեշտ է նաև նյարդերի և գլխուղեղի աշխատանքի համար։
Ձվի սպիտակուցն օգնում է մկանային զանգված զարգացնել և պահպանել այն։Ձվի սպիտակուցը պարունակում է անհրաժեշտ նյութերը, որոնք հարկավոր են մկանային զանգված զարգացնելու համար։ Այն օրգանիզմն ապահովում է նաև ամինաթթուներով, որոնք ևս հարկավոր են մկաններ ձեռք բերելու համար։
Ձվի սպիտակուցի օգտագործումն արագացնում է նյութափոխանակությունը։
Ձվի սպիտակուցը կարող է օգնել իջեցնել արյան ճնշումը։
Ձվի սպիտակուցը նպաստում է ատամների ու ոսկրերի ամրացմանը։
Ձվի սպիտակուցն օրգանիզմը կհագեցնի մի շարք սննդարար նյութերով։