Խաղի նոր կանոններ. Էրեբունու նոր թաղապետը սկսել է կադրային «ջարդը». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը պաշտոնը ստանձնելուց հետո իր մոտ է կանչել բաժնի պետերին, նրանց հրահանգել ազատման դիմումներ գրել: Ընդ որում, մեզ հայտնեցին, թե հրահանգվել է ազատման դիմումներ գրել ոչ միայն բաժնի պետերին, այլ բաժինների մյուս աշխատակիցներից եւս:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Արման Աբրահամյանի մամուլի խոսնակ Արթուր Օսիպյանին, ով մեզ հետ զրույցում նշեց, թե այս պահի դրությամբ երեք բաժնի պետ է աշխատանքից ազատման դիմումներ ներկայացրել. խոսքը կրթության, մշակույթի եւ սպորտի, կոմունալ տնտեսության եւ առեւտրի եւ սպասարկման բաժինների մասին է: Օսիպյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վարչական շրջանի ղեկավարը պարզապես ժողով է արել, ներկայացրել աշխատանքի նոր խաղի կանոններ եւ հայտարարել` ով չի կարող այդ խաղի կանոններով աշխատել, չպետք է շարունակի: Նրա խոսքով` այս պահի դրությամբ վարչական շրջանի աշխատակազմի 80 տոկոսը պահպանված է:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի  այսօրվա համարում:




Լրահոս