
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում 5քմ մակերեսը գերազանցող գովազդային վահանակներում քարոզչական պաստառ տեղադրելու համար կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով վահանակների մասին տեղեկությանը պատշաճ ծանոթանալու անհրաժեշտությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գովազդային վահանակները տնօրինող կազմակերպություններին առաջարկում է ընտրություններին մասնակցող կուսակցություններին, դաշինքներին տրամադրելու համար իրենց պատկանող վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև նոյեմբերի 11-ը:
Հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակների ցանկի ձևըկարելի է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի www.elections.am կայքից: Հայտերը ներկայացվում ենէլեկտրոնային և թղթային եղանակով:
Առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել +37410563208 հեռախոսահամարով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով