Վահագն Հարությունյանը կկալանավորվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշել է բավարարել քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Մարտի 1-ի գործով քննչական նախկին խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին:

Կալանքի միջնորդությունը բավարարելու մասին որոշումը պաշտպանական կողմը բողոքարկելու է։

Հիշեցնենք՝ Վահագն Հարությունյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար: Հարությունյանն այժմ Մոսկվայում է և սրտի հետ կապված խնդիրները լուծելու համար բուժման կուրս է անցնում:




Լրահոս