Կյանքից հեռացել է մի մարզիկ, որը ստիպել է ոտքի կանգնել հազարավոր երկրպագուների, նախարարի ուղերձը` Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կյանքից հեռացել է լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրել Ղազարյանը ուղերձ է հղել այդ կապակցությամբ:

«Ցավով տեղեկացա, որ ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է լեգենդար ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանը:

Կյանքից հեռացել է մի մարզիկ, որը ստիպել է ոտքի կանգնել հազարավոր երկրպագուների, ում ցանկացել են նմանվել և ընդօրինակել բազմաթիվ երիտասարդ մարզիկներ, ում մարզական ձեռքբերումներով հպարտացել է հայ ժողովուրդը:

Յուրի Վարդանյանը 43 համաշխարհային ռեկորդների հեղինակ է, աշխարհի յոթակի, Եվրոպայի հնգակի և Խորհրդային Միության քառակի չեմպիոն: Նա իր մարզական կյանքում նվաճել է ավելի քան 100 ոսկե մեդալ և այն մարզիկն է, որը դեռ երկար տարիներ օրինակ է ծառայելու շատ ու շատ ծանրորդների համար:

Մեծ և անդառնալի է հայկական սպորտի կորուստը: Ես ցավակցում եմ Յուրի Վարդանյանի ընտանիքին, հարազատներին և բարեկամներին, մաղթում եմ նրանց հոգու արիություն և համբերություն»,- ասված է ուղերձում:




Լրահոս