
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կողմից ավագանու անդամին ծեծելու գործը հետաքրքիր ընթացք է ստանում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ոստիկանությունում կոնկրետ անձինք ցուցմունք են տվել՝ պատմելով միջադեպի մասին: Մասնավորապես ականատեսները պատմել են, թե վեճը ծագել է նրանից, որ ավագանու անդամը քաղաքապետին հիշեցրել է նախընտրական խոստումը մանկապարտեզների բուժքույրերի դրույքը կես դրույքից դարձնելու մեկ դրույք:
Քաղաքապետն Առուշ Առուշանյանը ասել է` հետո կլուծենք, ավագանու անդամը պնդել է իր բարձրացրած հարցը, որից սկսել է վեճը: Քաղաքապետը ավագանու անդամին դուրս է հանել նիստերի դահլիճից ու հարվածներ հասցրել դեմքին: Ըստ էության, առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազությունը կատարվածին ընթացք կտա, եւ հարուցված քրեական գործը կուղարկվի ՀՔԾ: