Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նախկին փեսացուի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը, դատի է տվել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ կառավարությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա, հոկտեմբերի 30-ին դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջում է անվավեր ճանաչել Երեւան Կենտրոն ՔԿՀ-ի դատապարտյալ Հարություն Սարգսյանի շնորհված ներման մասին մարտի 31-ի հրամանագիրը:
Հիշեցնեք, որ 2012 թվականին սպանվել էր Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն, որի համար 15 տարվա ազատազրկման դատապարտվեց Հարություն Սարգսյանը: