ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.Մեր խանութներում գնված ապրանքները հետ չեն վերցնում, ինչո՞ւ վերահսկողություն չի սահմանվում, որ նման կերպ չվարվեն ժողովրդի հետ: Մեկը մի բան անո՞ւմ է էդ ուղղությամբ:ԹԱՄԱՐԱԱ  ԱԴԱՄՅԱՆ, 39 տարեկան, ուսուցչուհի ՊԱՏԱՍԽԱՆ. Առեւտրի եւ սպասարկումների մասին օրենք գոյություն ունի, դրա միջոցով է վերահսկվում: Վերահսկում դրված է տեղական ինքնակառավարման վրա: Սպառողը իրավունք ունի իր գնած ապրանքը հետ վերադարձնել, ընթերցողների մեջ թող արմատավորվի, որ, այո՛, իրավունք ունի: Կա երկու օրենք` մեկը կոչվում է թերություն ունեցող ապրանք վերադարձման կարգը, մյուսը` առանց թերության, երկուսի դեպքում էլ սպառողից պետք է հետ վերցնեն ապրանքը կամ փոխեն մեկ այլ ապրանքով: Կարգ գոյություն ունի` 14 օրվա ընթացքում պետք է վերադարձվի ապրանքը, հակառակ դեպքում այլեւս հնարավոր չի լինի այն հետ տալ, այնպես որ թող այդ ամենը արվի 14 օրվա ընթացքում: Խանութներում շատ է զգուշացվել, որ սպառողը իրավունք ունի իր գնած ապրանքը հետ վերադարձնել, չնայած որ այժմ էլ դեռ փակցված է, որ «գնված ապրանքը հետ չի վերադարձվում», նման իրավունք չկա, թող դա լավ իմանան մեր սպառողները:Հայաստանի «Սպառողների ասոցացիայի» նախագահ` Արմեն Պողոսյան «ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն` ՀՀ քաղաքացիները առեւտրի ոլորտում իրավունքներ էլ ունեն, բայց հարց է, թե ինչքանով են դրանք պաշտպանված:




Լրահոս