Շիրակի մարզում միմյանց են բախվել «Մազդա» և «Տոյոտա» մակնիշների մեքենաները։ ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ` Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել. հայտնել են, որ օդանավակայան տանող ճանապարհին վթար է տեղի ունեցել, կան տուժածներ։ 1950 թվականին ծնված ուղևորը մահացել է, մյուսներին տեղափոխել են հիվանդանոց։ Մեքենայում եղել է նաև անչափահաս, որը քերծվածքներ է ստացել, կյանքին վտանգ չի սպառնում։
Մահացածը ընտանիքի տատիկն է, իսկ հարսի վիճակը ծանր է:
Հեղինե Մանուկյան
Շիրակ