Վահագն Հարությունյանին կալանավորելուց առաջ հանգամանքներ էին փոխվել. մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում կայացվեց: Թեեւ նա հասցրել է փախչել երկրից, այնուամենայնիվ, ուշացումով ՀՔԾ-ն նրան մեղադրանք է առաջադրել գործով ապացույցներ կեղծելու համար: Իսկ ինչպե՞ս է կայացվել Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Հարությունյանի կալանքի որոշումը:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` երբ ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանին կալանավորեն, միջնորդությունն ի սկզբանե պետք է քններ դատավոր Ռոբերտ Պապոյանը:

Վերջինս ինքնաբացարկ է հայտնել՝ ասելով, որ չի կարող քննել այդ միջնորդությունը, քանի որ Վ. Հարությունյանն իր մտերիմ ընկերն է, համակուրսեցին: Եւ այդպես, դատավորների մի հսկայական խումբ խուսափել է Վահագն Հարությունյանի գործի քննությունից: Արդյունքում գտնվել է միայն մեկ դատավոր՝ Աննա Դանիբեկյանը, ով քննեց եւ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս