«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարդենիս քաղաքի մի խումբ բնակիչներ նամակ են գրել՝ ուղղված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: «Տեղեկացնում ենք Ձեզ, որ Սոթքի ոսկու հանքը մեր տարածաշրջանի բնակչության կենսաապահովման հիմնական ձեռնարկությունն է դեռեւս 1965-70թթ.-ից:
Սակայն հանքի վերջին շահագործողը` ռուսական ֆիրման, ներկայումս անխնա օգտագործելով հանքի բնական պաշարները, ստանալով միլիոնավոր դոլարների գերշահույթներ, դադարել է մտածել բնակչության կենսաապահովման մասին: Այժմ հանքի տնօրեն Արայիկ Միդոյանը, որը լավ համբավ չունի, իրեն պահում է սեփականատիրոջ պես եւ աշխատողներին վերաբերվում է որպես ամենավերջին ստրուկի:
Ամեն ինչ անում է, որպեսզի ամսվա վերջում պլանները չկատարվեն, եւ աշխատողները ստանան չոր աշխատավարձ առանց պարգեւավճարի եւ հավելումների: Հանքի նախկին շահագործողները աշխատակիցներին տրամադրում էին անվճար սնունդ եւ վճարում էին բարձր լեռնային գոտու համար նախատեսված հավելումներ: Իսկ հիմա չկա: 12-14 ժամ աշխատող բանվորները ստանում են 90-110 հազար դրամ աշխատավարձ»,- գրել են նամակում:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: