«Սերժ Սարգսյանը մեզ քցեց». ՀՀԿ-ի ցուցակում ձայն բերելու համար փող չունեցող ինտելիգենտ ջահելներն են լինելու. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ գրասենյակում այս օրերին ակտիվ եռուզեռ է։ Կուսակցական վերնախավը զբաղված է ցուցակ գրելով։ Բանակցում են նաեւ ոչ ՀՀԿ-ական հայտնի դեմքերի հետ, որ ներառեն իրենց ցուցակում։ Բայց, ինչպես տեղեկացանք, ՀՀԿ-ականներից ոչ բոլորն են համաձայն կամ ցանկանում են հանուն ՀՀԿ-ի գնալ նման ինքնազոհողության եւ առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով։

Հատկապես, որ կա նախկին փորձը, երբ շատերը միլիոններ ծախսեցին եւ այդպես էլ ԱԺ չանցան։ Այս մասով խուլ դժգոհություն կա ՀՀԿ-ականների շրջանում, որ «Սերժ Սարգսյանն իրենց քցեց»՝ իր անձնական ամբիցիաների պատճառով տապալելով Ընտրական օրենսգիրքը։ Հիմա նա իր տեղը տաք նստել է եւ իր կուսակիցներին նորից ուղարկում է մարտի դաշտ։

Իսկ ՀՀԿ-ից այսօր մարտի ստիպված են գնալ ոչ թե փողատերերն ու հեղինակությունները, այլ ինտելիգենտ ջահելները, որոնք ձայն բերելու փորձ չունեն։ Մյուս կողմից՝ այն ՀՀԿ-ական պատգամավորները, որոնք թիմին չեն դավաճանել՝ անցնելով «հակառակորդի» կողմը, դժգոհում են․ «Վերջին մի քանի ամսում ինչ թուքումուր ասես` կերանք հանուն ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի, հիմա թող մեզ համար անցողիկ տեղ ապահովեն ցուցակում, ոչ թե ռեյտինգայինով «ժերտվա» տան»։

Ի դեպ, շատերը հաջորդ ԱԺ մտնում են զուտ սոցիալական խնդիր լուծելու առումով, քանի որ, որքան էլ զարմանալի է, ՀՀԿ-ում էլ կան պատգամավորներ, որոնց համար պատգամավորի բարձր աշխատավարձն ապահովություն է եւ բարեկեցություն։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս