«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրեսի վերնախավը որոշում է ընդունել չմասնակցել դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, չնայած դեռ մեկ շաբաթ առաջ կայացած վարչության նիստում քվեարկությամբ որոշում էր ընդունվել հօգուտ մասնակցության:
ՀԱԿ ներկայացուցիչներն ասում են, որ այդ որոշումը կայացնելու ժամանակ իրենք վստահ էին, որ ԸՕ փոփոխությունները խորհրդարանի կողմից կընդունվեն եւ ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով, առանց ռեյտինգային բաղադրիչի:
ՀԱԿ-ը 2017թ. ընտրությունների փորձը նկատի ունենալով՝ հասկանում է, որ ինքը ռեյտինգային թեկնածուներ չունի եւ չի կարող ձայներ ակնկալել ռեյտինգային թեկնածուներից: Բացի այդ, ՀԱԿ ներկայացուցիչները չեն կարողացել գտնել ընտրարշավի ֆինանսավորման հուսալի աղբյուր, ինչը ոչ պակաս կարեւոր է ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելու համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: